Քաղաքական13:38, 18 Սեպտեմբեր 2024
Թուրք ընդդիմադիր պատգամավոր. «Թուրքիան վերածվել է բանվորների գերեզմանի»

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյուլյուստան Քըլըչ Քոչյիղիթն անդրադարձել է Թուրքիայի աշխատաշուկայում տիրող իրավիճակին:
Քոչյիղիթը մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է, որ Թուրքիայում ամենավատ պայմաններում են մարդիկ աշխատում:
«Մի կողմից աշխատողներն ամենավատ պայմաններում են աշխատում և դրա դեմ գործադուլներ անում, իսկ մյուս կողմից այս երկիրը վերածվել է բանվորների գերեզմանի»,-հավելել է նա:
Նա հայտնել է, որ միայն օգոստոսին 129 մարդ աշխատանքի ընթացքում մահացել է, իսկ վերջին 8 ամսվա պարագայում այդ թիվը հասնում է 201-ի:
«Սա պատերազմային հաշվեկշիռ է: Սա բանվոր դասակարգի դեմ կապիտալի մղած պատերազմի հաշվեկշիռն է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |