Քաղաքական08:38, 17 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է ՎԶԵԲ-ի ղեկավարությանը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդիպել է «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) ղեկավարության հետ:
Սոցցանցում կատարած գրառման մեջ փոխնախագահը նշել է, որ քննարկել են Թուրքիայի տնտեսությանը, վերջերս հրապարակված «Միջնաժամկետ ծրագրի» (OVP) շրջանակներում ձևակերպված նպատակներին, առաջընթացներին, Եվրամիության հետ հարաբերություններին և տարածաշրջանային, ինչպես նաև համաշխարհին զարգացումներին վերաբերող հարցեր:
Յըլմազի որակմամբ, հանդիպումը բավականին արդյունավետ է անցել:
Բացի այդ, թուրք պաշտոնյայի գրառումից պարզ է դարձել, որ «ՎԶԵԲ»-ը մինչ օրս Թուրքիային ավելի քան 20 մլրդ եվրո ֆինանսավորում է տրամադրել:
«Մենք ակնկալում ենք, որ երկրաշարժի գոտու տնտեսական և սոցիալական զարգացման գործում կարևոր ներդրում ունեցած ՎԶԵԲ-ի և մեր միջև առկա ամուր համագործակցությունը կշարունակվի՝ կանաչի վերափոխման, բարձր ավելացված արժեքով արտահանման և տեխնոլոգիաների վրա հիմնված ոլորտներում ներդրումների ու կանանց և երիտասարդների մասով առկա ծրագրերի ֆինանսավորման հարթակների աճով»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |