• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 19:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:33, 16 Սեպտեմբեր 2024

ԵԽԽՎ-ում Թուրքիայի մասով զեկուցողն անդրադարձել է Քավալա-Դեմիրթաշ դատավարությանը

ԵԽԽՎ-ում Թուրքիայի մասով զեկուցողն անդրադարձել է Քավալա-Դեմիրթաշ դատավարությանը

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում» (ԵԽԽՎ) Թուրքիայի մասով զեկուցող Ստեֆան Շենախն անդրադարձել է 2022-ին «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում» (ՄԻԵԴ) Թուրքիայի դեմ մեկնարկած «խախտման ընթացակարգին»:

Նա ընդգծել է, որ թուրքական իշխանություններին կոչ է արել կիրառել անհրաժեշտ բոլոր միջոցները, որոնք Քավալայի և Դեմիրթաշի վերաբերյալ ավելի վաղ սահմանվել էր դատարանի կողմից:

Ապա, այս համատեքստում Թուրքիայի կատարած այցին անդրադառնալով, նշել է.

«Իմ մի շարք զրուցակիցներ ընդգծել են, որ Թուրքիան իրականացնում է ՄԻԵԴ-ի որոշումների 90 տոկոսը և կրկնել՝ ԵԽ-ի հետ լիակատար համագործակցելու իրենց պարտավորությունները»:

Բացի այդ, զեկուցողը խոսել է Թուրքիայում վերջին նախագահական ընտրությունների և տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը մեծամասամբ ուղեկցվել է մամուլի կողմնակալությամբ՝ ի օգուտ իշանության:

Նման խոսքերը Շենախն ասել է՝ հիմնվելով Թուրքիա գործուղված դիտորդական առաքելությունների կողմից հավաքագրված ինֆորմացիայի վրա: 

Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 3-ին ԵԽ նախարարների կոմիտեն որոշել էր Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել 2013-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գեզի այգում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալված Օսման Քավալային և  «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու համար։​ Նշվել էր նաև, որ դրանց ի կատար չածման պարագայում Թուրքիան կարող է դուրս թողնվել ԵԽ-ից:

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ «դատական համակարգին միջամտություն» էր որակել այդ որոշումը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչնիչ են և վեր չեն Թուրքիայի դատական ​​իշխանության որոշումներից։

Աղբյուր`    Agos.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության
Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}