Քաղաքական10:39, 13 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին. «Բոլորս Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը, դիմելով Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, արձագանքել է թուրք լեյտենանտների նկատմամբ սկսված հետաքննությանը:
«Էրդողա՛ն, արդեն եղավ մի շաբաթ, ինչ լեյտենանտները հանել են իրենց թրերը: Դու 8 օր լռեցիր, հետո արթնացար ու արձագանքեցիր: Իմամ հաթիփցիներից (հոգևորականների միջնակարգ դպրոցի սաներ) ոգևորվեցիր և ծափեր ստացար: Ինչու՞ արեցիր: Ցույց տվեցիր, որ Իմամ հաթիփցիների հետ միասին դեմ ես լեյտենանտներին»,-ասել է Օզելը:
Նա նաև հայտարարել է, որ լեյտենենատների նկատմամբ հետաքննություն սկսելու կարիք չկա:
«Օմեր Չելիքը (ԱԶԿ խոսնակ) ասում է. «Թե՛ կուրսանտները, թե՛ իմամ հաթիփցիները մեր ազգի արժեքն են»: Դա իմ խոսքն է, պարոն Օմեր, դու դա Էրդողանին կասես:
Տե՛ս պարոն Թայիփ: Այստեղ բոլոր կուսակցություններից մարդիկ կան: Եթե այս երկրում բոլոր լեյտենանտներն ասեն դա՝ դու հանգիստ քնի՛ր, Թուրքիայի թշնամիները թող վախենան:
Այս բանակում եթե նույնիսկ մի լեյտենանտ այդպիսի խոսքեր չասի՝ այդ ժամանակ նոր պետք է նստես ու մտածես:
Մենք բոլորս Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք - Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Թուրքիայի ռազմական ակադեմիայի ավարտական միջոցառման ընթացքում մի քանի լեյտենանտ, զինվորական երդման արարողության ժամանակ, բղավել էր՝ «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:
Տեղի ունեցածը թուրք հանրության կողմից մեծ քննարկման ալիք էր բարձրացրել: Քննարկումներում արարքի բացատրությունը գտնելու փորձերն ամփոփվում էին հետևյալ արտահայտություններով.
«Ռազմական հեղաշրջման սպառնալի՞ք, թե՞ հոգեբանական պատերազմ», «Լեյտենանտների սուր երդումը, որը դարձել է «արգելված», ոչ սովորական դիմադրություն է...»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |