Քաղաքական09:37, 12 Սեպտեմբեր 2024
Ֆիդանը կմեկնի Ուզբեկստան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը սեպտեմբերի 12-ին մեկնելու են Ուզբեկստան:
Դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով, Ֆիդանը, Յերլիքայան և Քալընն Ուզբեկստան այցի շրջանակներում առաջին անգամ եռակողմ ֆորմատով բանակցություններ են վարելու:
Նշվում է նաև, որ հանդիպումներին զուգահեռ նպատակ է դրվել վերջնական տեսքի բերել Թուրքիայի և Ուզբեկստանի հարաբերությունները ինտիտուցիոնալ ոլորտում էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ արվող աշխատանքները:
Այցի ընթացքում նախատեսվում է Ֆիդանի հանդիպումը ուզբեկստանցի իր գործընկերոջ՝ Բահթիյար Սայիդովի հետ:
Հանդիպման ընթացքում հետևողական անդրադարձ է կատարվելու ընթացիկ տարվա հունիսին Թուրքիայում անցկացված «Թուրքիա-Ուզբեկստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի» 3-րդ նիստում ընդունված որոշումներին:
Այս համատեքստում քննարկվելու են տնտեսական, ռազմարդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի, կրթության, անկանոն միգրացիայի, ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր:
Բացի այդ, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային զարգացումների և տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDK) հետ ունեցած համագործակցության վերաբերյալ:
Նշում է նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպում է ունենալու Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզոևի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |