Քաղաքական11:27, 11 Սեպտեմբեր 2024
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը կամրապնդի Թուրքիա-Չինաստան հարաբերությունները

Թուրքիայի «Արտաքին տնտեսական կապերի վարչության (DEİK) Թուրքիա-Չինաստան աշխատանքային խորհրդի» կողմից Ստամբուլում կազմակերպվել է «Win-win (երկուստեք շահելով) ընկալմամբ դեպի դուրս բացվող Չինաստան» խորագրով պանելային քննարկում:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների առևտրային և տնտեսական հարաբերություններում առկա համագործակցության խորացմանը:
Ստամբուլում Չինաստանի գլխավոր հյուպատոս Վեյ Խիաօդոնգը, «Ստամբուլի առևտրի պալատի» փոխնախագահ Ահմեդ Օզերը և «DEİK-ի Թուրքիա-Չինաստան աշխատանքային խորհրդի» նախագահ Քորհան Քուրդուօղլուն ընդգծել են, որ երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ:
Խիաօդոնգը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի միջև Անկարայում կայացած հանդիպմանը Չինաստան-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման մասով պայմանավորվածություններ են ձեռքբերվել:
Քուրդօղլուն էլ, հիշեցնելով չինական մեքենաշինական «BYD» ընկերության կողմից Թուրքիայում ներդրված 1 մլրդ դոլարի մասին, շեշտել է, որ այն էլ ավելի է բարձրացրել երկու երկրների միջև առկա վստահությունը:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան ունի երիտասարդ և դինամիկ բնակչություն, ինչպես նաև մրցակցային աշխատուժ և տնտեսական պոտենցիալ, որն էլ հենց օտարերկրացի ներդրողների համար Թուրքիան գրավիչ է դարձնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |