Քաղաքական17:23, 04 Սեպտեմբեր 2024
Անթալիայում բացվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության նոր շենքը

Թուրքիայի Անթալիա նավահանգստային քաղաքում բացվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության նոր ծառայողական շենքը։ Բացման արարողությանը ելույթ է ունեցել Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոս Սերգեյ Վետրիկը։ Նա նշել է, որ Անթալիայում ապրում են Ռուսաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ ու ամեն տարի մի քանի միլիոն ռուսներ են գալիս այստեղ հանգստի։ Ի հավելում էլ հյուպատոսը նշել է, որ օրինակ 2023-ին Անթալիա է մեկնել 3․5 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ։
«Բացի մեր հյուպատոսական պարտականություններից Անկարայում ՌԴ դեսպանատան գլխավորությամբ նպաստում ենք Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը։ Անցած տարվա ընթացքում մենք մասնակցել ենք բազմաթիվ ռուս-թուրքական միջոցառումների։ Անկասկած, դրանցից ամենակարևորը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին»,-հայտարարել է հյուպատոսը։
Վետրիկը նաև նշել է, որ կազմակերպվել են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ արվեստի ցուցահանդեսներ, տոնական և սպորտային միջոցառումներ՝ ռուս աշխարհահռչակ արվեստագետների մասնակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |