Քաղաքական09:08, 03 Սեպտեմբեր 2024
Էրդողանն Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները որակել է «ժողովրդավարական»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ:
Էրդողանը շնորհավորել է Ալիևին օգոստոսի Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Նոր Ադրբեջան կուսակցության» հաղթանակի առթիվ:
Թուրքական պետության ղեկավարը նշել է, որ ընտրություններն անցել են «ժողովրդավարական մթնոլորտում», ապա ուրախալի համարել այն:
Ալիևի հետ զրույցում Էրդողանն անդրադարձել է նաև հայկական հողերի ադրբեջանական բռնազավթմանը՝ այն որակելով «ազատագրում» և ընդգծել 30 տարի անց Ադրբեջանի «ամբողջ ինքնիշխան» տարածքում ընտրությունների անցկացման կարևորությունը:
Նշենք, որ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունն ընտրություններում բացարձակ առաջատար է եղել:
Ընտրողների մասնակցությունը կազմել է 37,27 տոկոս՝ գրանցված 6,4 միլիոնից քվեարկել է 2,1 միլիոն ընտրող։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |