Քաղաքական12:20, 30 Օգոստոս 2024
Թուրքիայի Պնախարարն ընդունել է արցախյան պատերազմներում մահացած ադրբեջանցների ընտանիքներին

Թուրքիայի պաշտպանության նախարարը գերատեսչության շենքում ընդունել է Ղարաբաղյան հակամարտությունում սպանված ադրբեջանցիների ընտանիքների անդամներին:
Թուրքիայի պաշտպանության նախարության հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը:
Հանդիպման ընթացքում Գյուլերը ցավակցություն է հայտնել ընտանիքի անդամներին, իսկ վերջին՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը որակել որպես ամենալավ պատասխանը, որն ուղղված էր իբրև Ղարաբաղի խնդիրը փակուղի տանողներին:
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բանակը լայնածավալ հարձակման էր անցել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հետ ունեցած սահմանի ողջ երկայնքով: Նրանց բացեիբաց աջակցություն էր տրամադրում թուրքական կողմը՝ սանձազերծած կռվին ներգրավելով թե՛ օտարերկրյա վարձկաններին, և թե՛ սեփական երկրի զինվորականներին:
Հետագայում «44-օրյա պատերազմ» անվանումը ստացած Ղարաբաղյան 3-րդ պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |