Քաղաքական15:30, 30 Օգոստոս 2024
Էրդողան. «Մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի դեռ կյանքի չի կոչվել Թուրքիայի հարյուրամյակի տեսլականը»

Օգոստոսի 30-ին Թուրքիայում նշվող «Հաղթանակի տոնի» և «Թուրքիայի զինված ուժերի օրվա» առթիվ առաջին միջոցառումը կազմակերպվել է հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանում (Anıtkabir):
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը պետպաշտոնյաների հետ միասին այցելել է դամբարան:
Միջոցառմանն ունեցած ելույթում Էրդողանը հայտարարել է. «Մենք հաստատակամորեն և վճռականորեն շարունակելու ենք մեր պայքարը, քանի դեռ կյանքի չի կոչվել մեր ազգի «Kızılelma»-ի վերածված Թուրքիայի հարյուրամյակի տեսլականը»:
«Kızılelma/Քըզըլէլմա» արտահայտությունը բառացի թարգմանաբար նշանակում է «Կարմիր խնձոր», որն այս պարագայում Թուրքիայի ռազմավարական գերնպատակներն են՝ ամբողջացված մեկ փաթեթով և մեկ արտահայտության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 30-ին «Հաղթանակի տոն» անվան տակ Թուրքիայում նշվում է 1922թ. տեղի ունեցած Դումլուփընար ճակատամարտի հաղթանակը, որից հետո ավելի իրատեսական դարձավ Թուրքիայի Հանրապետության հռչակումը: Նշյալ ճակատամարտի ժամանակ հունական զորքերը պարտություն կրեցին: Ի դեպ ճակատամարտի ժամանակ թուրքական զորքերի հրամանատարն էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |