Քաղաքական13:08, 30 Օգոստոս 2024
Հաքան Ֆիդան.«Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եվրամիության (ԵՄ) արտգործանախարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ։ Նա նշել է, որ բրյուսելյան հանդիպումը ԵՄ-ի հետ հարաբերություններն նոր շունչ հաղորդելու տեսանկյունից կարևոր է։
Ֆիդանը որպես դրական զարգացում է որակել Թուրքիային հանդիպմանը հրավիրելը և նշել, որ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել է Թուրքիա-ԵՄ հարաբերությունները և դրանց դերը տարածաշրջանային և գոբալ հարցերի շուրջ։
Թուրքիայի արտգործնախարարի նշմամբ, ԵՄ գրեթե բոլոր գործընկերներն ընդգծել են, որ Թուրքիայի հետ կառուցվածքային և կանոնավոր երկխոսությունն ու խորհրդակցությունները պետք է շարունակվեն բոլոր ոլորտներում, հատկապես արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության մեջ։
Ըստ Ֆիդանի՝ ԵՄ գործընկերները նաև նշել են, որ Թուրքիան կարևոր դեր ունի ռուս-ուկրաինական համակամարտությունում, Գազայի պատերազմում, Սիրիայի, Իրաքի, Մեձավոր Արևելքի և Հարավային Կովկասի հարցերում։
Վիզաների ազատականացման վերաբերյալ Ֆիդանը հայտարարել է, որ 66 չափորոշիչները բավարարված են և աշխատանքներ են տարվում մնացած 6 չափորոշիչների լրացման ուղղությամբ։
Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերություններին նոր շունչ հաղորդելը բխում է բոլորի շահերից և Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |