• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 22:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:57, 29 Օգոստոս 2024

Թուրք հովածագիր. «Ռուսաստանը մտադիր է դուրս թողնել Անկարային թյուրքական աշխարհից»

Թուրք հովածագիր. «Ռուսաստանը մտադիր է դուրս թողնել Անկարային թյուրքական աշխարհից»

Թուրքական ընդդիմադիր ազգայնական շրջանակների հետ ասոցացվող Habererk.com լրատվակայքում «Պուտինի Բաքու այցը թյուրքական աշխարհի համար շրջադարձայի՞ն» վերնագրով հոդված է հրապարակվել:  

Ալփարսլան Գյուլերն իր հեղինակած հոդվածում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս Բաքու կատարած այցին և ուշադրություն հրավիրել կնքված համաձայնագրերի վրա՝ դրանք անվանելով կողմերի համար ռազմավարական: 

Համաձայնագրերի մասին հիշատակումից հետո հեղինակն անդրադառնում է Հյուսիս-Հարավ միջանցքին՝ ինչի մասին հանդիպումներում ևս խոսվել է:

Նա շեշտել է, որ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև կնքված փաստաթուղթը ոչ միայն երկու երկրների, այլ նաև թյուրքական երկրների, Թուրքիայի և ամբողջ աշխարհի համար է կարևոր: 

«Կրեմելն այս միջանցքով նախատեսում է ԱՄՆ-ի պաշարումն անարդյունավետ դարձնել»: 

Գյուլերը, շարունակելով միջանցքի թեման, շեշտել է, որ վերջին 30 տարում ՌԴ-ն Կովկասում իր գոյությունը պահպանում է Հայաստանի հետ համագործակցությամբ, սակայն Հայաստանի՝ Արևմտյան կողմնորոշման պատճառով Ռուսաստանին այլ ընտրություն չի մնացել, քան Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումն է:

«Այցից անմիջապես հետո Զանգեզուրի միջանցքը հանվեց, այն համաձայնագրի նախագծից, որը նախատեսվում է կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Քանի որ Իրանն ավարտել է Նախիջևանի և Ադրբեջանի միջև ճանապարհի լայնացմանը աշխատանքները, և եթե Ադրբեջանի շարունակի օգտագործել այս ճանապարհը, Իրանն Ադրբեջանին երաշխավորում է ամեն տեսակ դյուրին գործընթացի ապահովում»:

Հյուսիս-Հարավի համատեքստում հեղինակը շարունակում է խոսել իր գործընկերներից մեկի կողմից պարբերաբար 
 որպես Հյուսիս-Հարավի մեկ այլ տարբերակ օրակարգ բերվող և ժամանակ առ ժամանակ նաև իր ուշադրությանն արժանացող Դոն-Վոլգա ծրագրի մասին:

«Ռուսաստանը Դոն և Վոլգա գետերի վրայով Ադրբեջանին նավթից, բնական գազից և ցորենից բացի կմատարարի նաև իր արտադրած ապրանքները:

Բեռները Դոն և Վոլգա գետերով կհասցվեն Կասպից ծովում գտնվող Ադրբեջանի նավահանգիստներ: Բեռներն այստեղի 
ավտո և երկաթգծային ճանապարհներով կուղարկվեն Իրանի Բանդար Աբբաս նավահանգիստ, իսկ այնտեղից էլ՝ հաճախորդներին: Միջանցքը բնականաբար կաշխատի նաև հակառակ ուղղությամբ: 

Այսինքն, Բանդար Աբբասի նավահանգիստ հասած բեռները, որոնց մեծ մասը հավանաբար կլինեն Չիանստանի և Հնդկաստանի տարբերանշաններով, ավտո և երկաթգծային ճանապարհներով կտեղափոխվեն Ադրբեջան, մասնավորապես, Բաքու, իսկ նավահանգիստներից՝ Ռուսաստան: Ադրբեջանում, բնականաբար, նավթն ու գազը այս միջանքներով հնարավոր կլինի հասցնել շուկաներ»:

Բեռների նման տարբերակով երկկողմանի տեղափոխությունների մասին խոսելուց զատ, հեղինակը նշել է, որ վերոնշյալ ծրագրում շատ հեշտությամբ կներառվեն նաև Միջին Ասիայի պետությունները, ինչն էլ պայմանավորված է օրինակ Ղազախստանի ու Թուրքմենստանի՝ Կասպից ծովում ունեցած ժամանակակից նավահանգիստներով: 


Հեղինակը նաև ընդգծել է, որ եթե այս միջանցքը գործարկվի, Կասպից ծովով անցնող հաղորդակցման գծեր ստեղծելու և նույնիսկ «Տրանսանատոլիական գազատարի» (TANAP) կարողունակությունը բարձրացնելու կարիք չի լինելու: 

Հովածագիրը նման շեշտադրումներից հետո այնպիսի տեսակետ է առաջ բերում, որի համաձայն՝ ծրագրի նպատակը Կովկասում և Միջին Ասիայում Թուրքիայի հեղինակությունը նվազեցնելն է, ինչպես նաև Ռուսաստանին և Իրանին էլ ավելի լավ, արդյունավետ վիճակ ապահովելը:

«Ու եթե այդպես լինի՝ Ադրբեջանը վերջիններիս հետ ունեցած առևտրաշրջանառությունը կբազմապատկի»,-հավելել է նա:

Ըստ Գյուլերի՝ ծրագրի միակ թույլ կետը լինելու է այն, որ նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով, իսկ երբ ԱՄՆ-ն ցանկանա արգելանք դնել՝ կկարողանա սահմանափակել նավերի անցումն այդ նեղուցով:

Հեղինակն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ այցից հետո արված հայտարարությունից պարզ է դառնում Ռուսաստանի՝ Ադրբեջանին ամբողջական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, որն արտացոլվելու է թե՛ Ադրբեջանի՝ BRİCS-ին անդամակցելու դիմումի և թե՛ 
Շանհայի համագործակցության կազմակերպությունում ունեցած կարգավիճակի բարձրացման տեսանկյունից: 

«Այս զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը եվրասիական բլոկում է տեղ գտնելու, իսկ եվրասիական բլոկը՝ Կովկասում»:

Բացի այդ, հոդվածում նշվում է, որ որոշ վերլուծաբաններ պնդում են, թե միջանցքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը համընկել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների լարվածության հետ և այդկերպ Ադրբեջանն արձագաքնել/պատասխանել է Թուրքիային: 

Այնուհետև, հեղինակն ընդգծում է, որ վերլուծաբանների հետ համակարծիք չէ, քանի որ դրա հեղինակը ոչ թե Ադրբեջանն է այլ՝ ՌԴ-ն:

«Ինչու՞ Ադրբեջանը պետք է ասի «ոչ» այն ծրագրին, որի միջոցով միայն գազի մատակարարումից տարեկան 3-4 մլրդ դոլար է վաստակելու, իսկ ընդհանուր շահութաբերությունը կարող է հասնել 10 մլրդ դոլարի»,-շեշտել է Գյուլերը:

Հոդվածագիրը նշում է, որ իրականում Ռուսաստանը մտադիր է եղել հասնել Միջերկրական ծով՝ Թուրքիայի հետ համագործակցությամբ, ինչը սակայն անհնար է դարձել Սև ծովում անվտանգ չլինելու և Թուրքիայի՝ Արևմուտքի հետ հարկադրված հարաբերությունները լավացնելու պատճառով:

Հոդվածն ամփոփելիս՝ հեղինակը ուշադրություն է հրավիրում ծրագրում ռուսական կողմի մեկ այլ նպատակի վրա, այն է՝ դրանում ներառել բոլոր թյուրքական պետություններին, բացի Թուրքիայից: 

Վերոհիշյալը Գյուլերը բացատրում է միջանցքի գործարկման պարագայում դրա հնարավոր երթուղով.

«Հարավային Ադրբեջանի և Քաշքայ թյուրքերի ապրած տարածքները սկզբից մինչև վերջ անցնելով՝ այն հասնելու է Իրանի Բանդա Աբբաս նավահանգիստ: 

Դոն և Վոլգա գետերի վրա գտնվող գրեթե բոլոր նավահանգիստները, ուր Ռուսաստանն իրականացնելու է իր մատակարարումները, գտնվում են թյուրքական քաղաքներում: Թաթարստանը, Բաշքուրդիստանը և Դաղստանը թյուրքական երկրներ են, որոնք գազ և նավթ են արդյունահանում»:

Վերջում, Հեղինակը շեշտում է հոդվածում խնդրո առարկա հանդիսացող երկրների նպատակները և վերջակետ դնում՝ շեշտելով դրանց նկատմամբ իր ամփոփ վերաբերմունքը:

«Ռուսաստանը ցանկանալու է սովետական միության աշխարհագրությունում պահել իր հեղինակությունը/քաշը, իսկ Իրանը նպատակ է ունենալու էլ ավելի ազդեցիկ դառնալ:

Նրանցից յուրաքանչյուրն ինչ էլ անի, այս նպատակներին հասնելն անհնար է: Երկու պետություններն էլ թղթե վագրեր են: Երկուսից յուրաքանչյուրի ռեժիմն էլ ժողովրդից կտրված վիճակում է: Նրանցից յուրաքանչյուրն ինչ էլ անի, չի կարողանալու խանգարել Թուրքիայի ուժեղացմանն ու թյուրքական աշխարհի միացմանը»: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ից 19-ը՝ Պուտինի՝ Ադրբեջան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում, Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերել են էկոլոգիայի և բնական հանածոների, աշխատանքի և սոցիալական անվտանգության, սննդի անվտանգության, դեղերի և առողջապահության ու նմանատիպ այլ ոլորտների:

Աղբյուր`    Habererk.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության
Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}