• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 22:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:01, 29 Օգոստոս 2024

Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք չեն Հայաստանի հարցում

Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք չեն Հայաստանի հարցում

Թուրքական ընդդիմադիր ազգայնական շրջանակների հետ ասոցացվող Habererk.com լրատվակայքում «Թուրքիա-Ադրբեջան լարվածություն» վերնագրով հոդված է հրապարակվել: 

Ալփարսլան Գյուլերի հեղինակած հոդվածում ներկայացվել են երկու երկրների միջև առկա տարաձայնություններն ու հակասությունները:

Ըստ Գյուլերի՝ այդպիսի տարաձայնությունների պատճառներից է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի և Ադրբեջանի տարակարծությունը: 

Ադրբեջանը կողմ է որևէ քայլ չանելուն, քանի դեռ Երևանը չի կատարել իր, ըստ Բաքվի, Հայաստանի վրա ընկնող քայլերը, այն է՝ սահմանադրությունից Լեռնային Ղարաբաղի՝ հայկական հող լինելու հետ կապված արտահայտության հեռացումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը, 
«Զանգեզուրի միջանցքում» շինարարական աշխատանքների իրականացումը և այլն, իսկ Թուրքիան կարծում է, որ քանի դեռ իրենք քայլ չեն կատարել, Երևանը չի կարող քայլ կատարել, քանի որ Հայաստանի վարչապետի դեմ ակտիվ ընդդիմություն է առկա։

«Անկարայում տիրում է այս տեսակետը. «Քանի դեռ մենք քայլ չենք արել, Փաշինյանը թուլանում է, ծայրահեղականները՝ ուժեղանում»։ Բաքվում մտածում են՝ մեր կատարած քայլով տեղում կմնանք, երբ մենք քայլ անենք, կհանգստանան և որևէ բան չեն անի։

Քանի որ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի քաղաքականությունը չգործադրվեց, Հայաստանի հարցում որևէ առաջընթաց չեղավ»,-գրել է նա:

Որպես լարվածության երկրորդ պատճառ հեղինակը նշում է երկու երկրների կողմից Իսրայելի նկատմամբ որդեգրած քաղաքականության տարբերությունները:

«Բաքուն պնդում է, որ Իսրայելն իրենց աջակցել է ամենադժվար պահին, որ Իսրայելի դեմ դիրքորոշում չեն կարող որդեգրել, չեն որդեգրի։ Ասում է, որ ՀԱՄԱՍ-ի հովանավոր Իրանը երկու պատերազմում և բռնագրավման տարիներին էլ հայերի առաջին աջակցողն է եղել։ Նշում է, որ ՄԱԿ-ի քվեարկությունում միայն Թուրքիայի խնդրանքի համար է Ադրբեջանն Իսրայելի դեմ քվեարկել։ Նրանց անհանգստացնում է այն, որ Անկարան կոշտացրել է իր դիրքորոշումն Իսրայելի դեմ»,-գրել է Գյուլերը՝ զուգահեռ ընդգծելով, որ Ադրբեջանը խոչընդոտել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ժողովներից հետո հրապարակված հայտարարություններում տեղ գտնեն Իսրայելի դեմ այնպիսի հայտարարություններ, որոնք Թուրքիան է ցանկացել:

Հեղինակն ընդգծում է, որ լարվածությանը նպաստել է նաև այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԹՊԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու փոխարեն մեկնեց Գերմանիա՝ ներկա գտնվելու ազգային ֆուտբոլի հավաքականի խաղին: 

Գյուլերը շեշտում է. «Մինչ շարունակվում էին գագաթնաժողովին Էրդողանի չմասնակցելու շուրջ արձագանքները, լարվածությունը հասավ գագաթնակետին, երբ Էրդողանը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» աջակցող Իսրայելին արձագանքելու նպատակով ասաց, որ «այնտեղ էլ կմտնեն, ինչպես մտան Ղարաբաղ, Լիբիա»:

Նման հայտարարությունների ֆոնին, ըստ հոդվածը հեղինակողի, եղել է երկու նշանակալի զարգացում:

Նախ Ղազախստանի նախագահ Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրեց Միջին Ասիայի պետությունների միության անդամ երկրների նախագահների գագաթնաժողովին, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելի այց կատարեց Ադրբեջան, սա էլ այն պարագայում, երբ Էրդողանն արդեն 4 տարի սպասում էր տեսնել Պուտինին, սակայն Թուրքիայում: 

Գյուլերն Ալիևի գագաթնաժողովին հրավիրվելը բացատրում է հետևյալ կերպ. «Թյուրքական այլ երկրներ ևս անհանգստացած են Անկարայի իշխող կեցվածքից և այդ պատճառով են Ալիևին հրավիրել գագաթնաժողովին»:

Հեղինակի խոսքով, թյուրքական պետությունները ցանկանում են լինել հավասար իրավունքներով և իրավազորություններով, իսկ Թուրքիան ուզում է լինել նրանց առաջնորդողը, որին սակայն վերջիններս դեմ են: 

Այսպիսով լարվածության զարգացումը կետ առ կետ նկարագրելուց հետո հեղինակը նաև առաջ է բերում այն թուլացնելու իր առաջարկը, որի համաձայն՝ Թուրքիայի նախագահը հնարավորինս շուտ պետք է գնա Բաքու և լուծի թյուրիմացությունները, իսկ եթե ասի. «Երբ ես իմ խոսքում ասացի մենք, ես նկատի չունեի Թուրքիան, այլ թյուրք ազգը: Ադրբեջանի բանակը թուրքական բանակից չեմ տարանջատում», խնդիրների մեծ մասը կլուծվի:

Աղբյուր`    Habererk.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության
Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}