Քաղաքական14:51, 14 Օգոստոս 2024
Անկարայում կգումարվի Թուրքիա-Իրաք բարձր մակարդակի 4-րդ նիստը

Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները նշում են, որ օգոստոսի 15-ին Անկարայում կգումարվի Թուրքիա-Իրաք բարձր մակարդակի 4-րդ նիստը, որը նվիրված կլինի անվտանգության մեխանիզմներին։
Այդ շրջանակներում կքննարկվեն անվտանգության, առևտրի և դիվանագիտության համաձայնագրերը։ Հանդիպմանը կմասնակցեն Իրաքի պաշտպանության նախարարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
Իսկ օգոստոսի 14-ին կկայանա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Իրաքի փոխարտգործնախարար Ֆուադ Հուսեյնի համանախագահությամբ առանձին համատեղ պլանավորման հանձնաժողովի առաջին նիստը։
Կողմերը մտադիր են շարունակել աշխատել 27 համաձայնագրերի իրականացման ուղղությամբ, որոնք ստորագրվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրաքյան այցի ընթացքում։ Համաձայնագրերն ներառում են հարցերի լայն շրջանակ՝ անվտանգությունից մինչև առևտրային, գյուղատնտեսական և մշակութային կապերի ընդլայնում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Տիրանայում Հաքան Ֆիդանին ընդունել է Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին։

«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ լեգիտիմություն և արդարացում չունի»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |