Քաղաքական16:59, 12 Օգոստոս 2024
Իսրայելը Թուրքիայի Էսենբողա օդանավակայանը ճանաչել է անապահով

Իսրայելի տրանսպորտի նախարարության անվտանգության վարչությունն Անկարայի Էսենբողա օդանավակայանն անապահով է ճանաչել։
Հիշյալ վարչությունը Թուրքիայի մի քանի օդանավակայաններ, այդ թվում՝ Անկարայի Էսենբողա օդանավակայանը, որակել է որպես «անապահով»: Իսրայելը հրաժարվում է թռիչքներ իրականացնել այդ օդանավակայաններից և դեպի այդ օդանավակայաններ։
Ըստ Իսրայելի՝ անվտանգության տեսանկյունից ապահով օդանավակայաններ են համարվում Ստամբուլի Աթաթուրք, Սաբիհա Գյոքչեն օդանավակայանները, Անթալիայի, Դալամանի, Միլաս-Բոդրումի և Իզմիրի Ադնան Մենդերես օդանավակայանները։
Շատ ավիաընկերություններ, այդ թվում՝ Turkish Airlines-ը և Pegasus-ը, դադարեցրել են իրենց թռիչքները: Ներկայումս երկու երկրների միջև թռիչքներ կարող են իրականացնել միայն մասնավոր ինքնաթիռները։
Թուրքական «Apronjet»-ի խորհրդի նախագահ Զաֆեր Յեշիլգյուլը ընդգծել է, որ այս անհավասարակշռությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն առևտրային մրցակցության, այլև երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների վրա։ «Թուրքիայի և Իսրայելի միջև օդային փոխադրումների այս անհավասարակշռությունը նաև դիվանագիտական խնդիր է, որը պետք է լուծվի», - ընդգծել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |