Քաղաքական14:46, 12 Օգոստոս 2024
Թուրքիայի ու Սիրիայի պաշտպանության նախարարներն առաջիկայում կարող են հանդիպել

Թուրքիայի ու Սիրիայի պաշտպանության նախարարները կարող են առաջիկայում հանդիպել թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Այդ մասին «Reuters»-ի հետ զրույցում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ, Թուրքիան և Սիրիան կարող են նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել, կարգավորման գործընթացի շրջանակներում»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովից վերադառնալիս հայտարարել էր, որ ամեն պահի կարող է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հանդիպման հրավեր ուղարկվել:
Ավելի վաղ էլ Ասադն էր հայտարարել, որ Դամասկոսը բաց է ամեն տեսակ նախաձեռնության առաջ՝ կարևորելով Սիրիայի ինքնիշխանության պահպանումը:
Նշենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Տիրանայում Հաքան Ֆիդանին ընդունել է Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին։

«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ լեգիտիմություն և արդարացում չունի»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |