Տնտեսական12:48, 06 Օգոստոս 2024
Գերմանիայից Թուրքիա թռիչքները գերազանցում են նախահամաճարակային մակարդակը

Հունիսին գերմանական օդանավակայաններից թռիչքների ամենաբարձր աճ գրանցած երկիրը նախահամաճարակային շրջանի համեմատ Թուրքիան էր։ Թուրքիա թռչող և հակառակ ուղղությամբ ուղևորների թիվը 2019 թվականի հունիսի համեմատ աճել է 20.1-%ով: Իտալիա մեկնող ուղևորների համար այս ցուցանիշը կազմել է 13.8 %, իսկ Իսպանիան 2019 թվականի համեմատ նվազել է 4.3%ով:
Նախահամաճարակային ժամանակահատվածի համեմատ դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ թռիչքների զգալի աճը պայմանավորված է նաև Turkish Airlines-ի տարանցիկ թռիչքների աճով։
Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունիսին Գերմանիայի խոշոր օդանավակայաններում մեկնումներով և ժամանումներով 2,9 միլիոն ուղևորով առաջատարն է Իսպանիան: Թուրքիան երկրորդն է՝ 2 միլիոն ուղևորով, իսկ Իտալիան՝ երրորդ՝ 1,3 միլիոն ուղևորով: 2023 թվականի հունիսի համեմատ դեպի Իսպանիա թռիչքներն աճել են 9.5%-ով, դեպի Թուրքիա՝ 2.9%-ով, իսկ դեպի Իտալիա՝ 11.9%-ով։
Չնայած նախորդ ամիս Գերմանիայից Թուրքիա թռչող ուղեւորների թվի ավելացմանը՝ Թուրքիա մուտք գործող Գերմանիայի քաղաքացիների թիվը նվազել է։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունիսին Գերմանիայից Թուրքիա է այցելել Գերմանիայի 614 727 քաղաքացի, նախորդ տարվա հունիսին՝ 686 174, իսկ 2022 թվականի նույն ամսին՝ 718 838։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

«Tourism Databank»-ի տվյալներով՝ Թուրքիան 2025-ին գրավել է տուրիստական փաթեթների պահանջարկի ավելի քան 30%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |