Քաղաքական08:42, 02 Օգոստոս 2024
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության Օգոստոսի 1-ին տարածած հաղորդագրությունից պարզ է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ:
Էրդողանը Պապի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնել Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ տեղի ունեցածի կապակցությամբ:
Նա նշել է, որ «Խորհրդավոր ընթրիքի» նման բեմականացումը ոչ միայն անհանգստություն է պատճառել ամբողջ քրիստոնյա աշխարհին, այլև նույնքան մուսուլմաններին:
Թուրքիայի նախագահն ընդգծել է տեղի ունեցածի դեմ միասնական արտահայտվելու և նման դեպքերի նկատմամբ համատեղ վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը, անդրադառնալով Օլմիպիական խաղերի ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարի՝ Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը տրանսվեստիտների և կիսամերկ երգչուհու կերպարանքով որպես ծաղրանմանակում ներկայացվելուն, հայտարարել էր տեղի ունեցածի մասով իր բողոքն արտահայտելու համար Հռոմի պապին զանգահարելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |