Տնտեսական09:08, 02 Օգոստոս 2024
Թուրքիա և Իրաքի միջև Քիրքուկ-Ջեյհան նավթամուղի գործարկման շուրջ համաձայնություն չկա

Իրաքի նավթի նախարարության ներկայացուցիչը Քրդական «Rûdaw» մեդիատեղեկատվական ընկերության հետ զրույցում անդրադարձել է Քիրքուկ-Ջեյհան նավթամուղի շուրջ տիրող իրավիճակին:
Նա ընդգծել է, որ արդեն երկու անգամ այն փորձարկվել է, ու դրանցից և ոչ մեկի արդյունքում խնդիր ի հայտ չի եկել:
«Ուստի Քիրքուկի դաշտերից նավթի տեղափոխումը 100 տոկոսանոց պատրաստ է, սակայն Իրաքի և Թուրքիայի միջև այս հարցում համաձայնություն չկա»:
Բացի այդ, իրաքցի ներկայացուցիչը նշել է, որ ավելի վաղ թուրքական կողմը հայտնել էր Քիրքուկի նավթը եվրոպական երկրներ ուղարկելու համար նախապատրաստրաստական աշխատանքներ տանելու և համաձայնության ձեռք բերելուն պատրաստ լինելու մասին:
«Սակայն Իրաքը OPEC-ի արդյունաբերման և արտահանման չափանիշների հետ կապված որոշ խնդիրների պատճառով այս գործընթացը հետաձգել էր»,-ասել է նա:
OPEC - Նավթ արտահանող երկրների միջազգային կազմակերպություն
Հիշեցնենք, որ Միջազգային արբիտրաժային դատարանը Թուրքիային պարտավորեցրել էր 1․5 մլրդ դոլարի փոխհատուցում վճարել Իրաքին՝ այն բանի համար, որ Հյուսիսային Իրաքի ինքնավար քրդական շրջանի ղեկավարությանը թույլ էր տվել նավթ արտահանել առանց Իրաքի կենտրոնական կառավարության համաձայնության։
Դատարանը պարտավորցրել էր նաև 2023-ի մարտի 23-ից դադարեցնել Թուրքիա նավթի արտահանումը, որը սակայն Իրաքյան Քուրդսիտանի կողմից կատարվել էր 2023-ի մարտի 25-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

«Tourism Databank»-ի տվյալներով՝ Թուրքիան 2025-ին գրավել է տուրիստական փաթեթների պահանջարկի ավելի քան 30%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |