• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Հունիս, 2025
Կիրակի 16:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:51, 01 Օգոստոս 2024

Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը ռեկորդային մակարդակի է հասել

Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը ռեկորդային մակարդակի է հասել

2024 թվականի առաջին վեց ամիսներին 2.6 միլիոն ռուս զբոսաշրջիկ է մեկնել Թուրքիա։ Ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության այն 3 տոկոսով  գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նախարարության վիճակագրության համաձայն՝ ներկայիս ցուցանիշը գրեթե համապատասխանում է ռեկորդային 2019 թվականի առաջին կիսամյակի մակարդակին, այդ ժամանակ 2.7 միլիոն ռուս զբոսաշրջիկ էր մեկնել Թուրքիա։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի հունվար-հունիսին ընկած ժամանակահատվածի ցուցանիշը կազմել է 1.4 մլն զբոսաշրջիկ։ Թուրքիա կատարած այցելությունների թվով Ռուսաստանին հաջոդում են Գերմանիան (2.4 մլն), Մեծ Բրիտանիան (1.7 մլն), Իրանը (1.4 մլն) և Բուլղարիան (1,3 մլն)։

Գերատեսչության տվյալներով՝ տարեսկզբից օտարերկրացիները Թուրքիա են մուտք գործել 21,6 միլիոն անգամ, ինչը 10 տոկոսով ավելի է, քան 2023թ. հունվար-հունիս ժամանակահատվածը։ Ամենից հաճախ տուրիստները մեկնել են Ստամբուլ (8.5 մլն մարդ) և Անթալիա (5.8 մլն մարդ):

Այնուամենայնիվ, Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի (ATOR) փոխնախագահ Արթուր Մուրադյանը նշել է, որ Ռուսաստանից Թուրքիա ուղևորությունների թիվը դեռ չի հասել  մինչքովիդյան ժամանակաշրջանի մակարդակին։

Ուշագրավ է, որ նշյալ ռուսական կառույցը (ATOR) ռուսաստանցիներին ավելի վաղ առաջարկել էր Թուրքիայում իրենց հանգիստը փոխարինել Լատինական Ամերիկայի երկրներով, մասնավորապես Բրազիալիայով և Արգենտինայով՝ նշելով, որ դա ավելի մատչելի կլինի, քան օրինակ հանգիստը Թուրքիայի թանկարժեք հյուրանոցներում։

Աղբյուր`    Turizmnews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար
13:30, 27 հուն
Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:

Թուրքիան գլխավորում է աղքատության վարկանիշը Եվրոպայում
13:47, 26 հուն
Թուրքիան գլխավորում է աղքատության վարկանիշը Եվրոպայում

Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները:

Թուրքիա մեկնած օտարերկրացիների մեջ 1-ին տեղում ադրբեջանցիներն են
12:51, 24 հուն
Թուրքիա մեկնած օտարերկրացիների մեջ 1-ին տեղում ադրբեջանցիներն են

Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)
Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}