Տնտեսական10:40, 31 Հուլիս 2024
Թուրքիան նավթի և գազի արդյունահանման էներգետիկ նավատորմ է գնել

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը X-ի իր սոցհաշվում կատարած գրառմամբ հայտնել է թուրքական կողմի գնած էներգետիկ նավատորմի մասին (FPSO)։
FPSO - նավթի և գազի արդյունահանման, պահպանման և բեռնաթափման համար նախատեսված լողացող պլատֆորմ/հարթակ, որը նաև անվանվում է էներգետիկ նավատորմ:
«Մեր լողացող արդյունաբերական պլատֆորմը Սինգապուրից ճանապարահվել է դեպի Թուրքիա: Մոտավորապես 2 ամիս նավարկելուց հետո այն կհասնի մեր երկիր»:
Բայրաքթարը նշել է, որ դրա շնորհիվ Թուրքիան կկարողանա օրական այնքան գազ արդյունահանել, որքան բավարար կլինի 5 մլն ընտանիքի կարիքները հոգալու համար:
Գրառմանը կից ներկայացվել է նաև «FPSO»-ի տեխնիկական բնութագիրը. այն ունի 298.045մ երկարություն, 56մ լայնություն, իսկ գազի արդյունաբերման կարողունակությունը գնահատվում է 10.5 մլն խմ։
Նշենք նաև, որ այն տեղակայվելու է Թուրքիայի հյուսիսային Զոնգուլդաք նահանգից 150կմ դեպի հյուսիս՝ Սև ծովում գտնվող Սաքարիայի գազային հանքավայրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

«Tourism Databank»-ի տվյալներով՝ Թուրքիան 2025-ին գրավել է տուրիստական փաթեթների պահանջարկի ավելի քան 30%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |