Տնտեսական17:08, 29 Հուլիս 2024
Թուրքիան Չինաստանի նոր գործընկերն է էլեկտրոմոբիլների ոլորտում

Թուրքիայի էլեկտրական մեքենաների էկոհամակարգը զարգացնելու նպաստելու համար «sarjagel.com» հետազոտական կայքը կանխատեսումներ է արել ոլորտում իրականացվելիք օտարերկրյա ներդրումների վերաբերյալ:
Ուսումնասիրելով ոլորտում Չինաստանի ունեցած շառժառիթները՝ կայքը գրել է, որ առաջիկայում չինական կողմը մեծ ներդրումներ կանի Թուրքիայի էլեկտորոմոբիլային շուկայում:
Նշվել է նաև, որ ոլորտում հաջողելու դեպքում Թուրքիան մի քանի տարվա ընթացքում կվերածվի էլեկտրական մեքենաների արտադրման հանգույցի։
Կայքի գլխավոր տնօրեն Սելչուք Նազիքի համոզմամբ՝ նախ 1 մլրդ, ապա 5-ից 6 անգամ ավելի շատ նոր ներդրումները կարող են Թուրքիային տնտեսական մեծ զարգացում բերել և մեծապես ավելացնել աշխատատեղերը:
Նազիքի ընդգծմամբ, ներդրումները հնարավոր են դարձնում չինական մեքենաշինական և մարտկոցի արտադրմամբ զբաղվող ընկերությունների համար ներդրումների դժվարացումներն ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Նա նաև շեշտել է, որ այս համատեքստում Չինաստանը մտադիր է պահել իր մրցունակ դերն ու ոլորտում առաջընթաց գրանցելու համար շարունակելու է նոր ձեռնտու լուծումներ գտնել և էլ ավելի խորացնել համագործակցությունը Թուրքիայի հետ:
Նշենք, որ Չինաստանը տարեկան արտադրում է ավելի քան 4 մլն մեքենա, որից միայն 1.2 միլիոնը էլեկտրական: Այս տեմպերով նա դարձել է շուկայի առաջատարը:
Հարկ է նաև ընդգծել, որ չինական ավտոարդյունաբերական 4 ընկերություն կա Հունգարիայում, 3-ը՝ Գերմանիայում, և 1-ական Իսպանիայում ու Լեհաստանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

«Tourism Databank»-ի տվյալներով՝ Թուրքիան 2025-ին գրավել է տուրիստական փաթեթների պահանջարկի ավելի քան 30%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |