Քաղաքական11:58, 29 Հուլիս 2024
Չելիքն Իսրայելի արտգործնախարարին անվանել է նացիստ

Մի քանի օր է, ինչ Թուրքիայի և Իսրայելի քաղաքական վերնախավը հանդես են գալիս իրար ուղղված դատապարտող և վիրավորական հայտարարություններով:
Այս անգամ Իսրայելի արտգործախարար Իսրայելի Կացի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված հայտարարությանն արձագանքել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը:
Նա մասնավորապես նշել է. «Իսրայելի արտգորխնախարար Իսրայել Կացը մեր նախագահի հասցեին ուղղված խոսքերով բացահայտեց իր նացիստ լինելը։ Նա անցնում է սահմանները»:
Հիշեցնենք, որ Էրդողանը սպառնացել էր Իսրայելի վրա հարձակում իրականացրել, ինչին ի պատասխան Կացը զուգահեռներ էր անցկացրել բռնապետությամբ հայտնի Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի և Էրդողանի միջև:
«Էրդողանը Սադդամ Հուսեյնի հետքերով է գնում և սպառնում Իսրայելի վրա հարձակմամբ: Թույլ տվեք հիշեցնել, թե այնտեղ ինչ է եղել և ինչպես ավարտվել»,- ասել էր նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում»։

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Տիրանայում Հաքան Ֆիդանին ընդունել է Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Թուրքիան մշակել է համապարփակ ծրագրեր՝ մարդասիրական օգնության կարողությունները մեծացնելու և սահմանային անվտանգությունն ամրապնդելու:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |