Քաղաքական18:04, 06 Հուլիս 2024
Հաքան Ֆիդան. «Թուրքիան դժգոհ է Հայաստան-Ադրբեջան գործընթացում արևմտյան երկրների դիրքորոշումից»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպություն (ԹՊԿ) արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին։
Ֆիդանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի համատեքստում դժգոհ է արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումից։
«Գոհ չենք որոշ արևմտյան երկրների՝ Հայաստանին բացահայտ պաշտպանող/առավելություն տվող և Ադրբեջանի մտահոգություններն անտեսող անհավասարակշիռ դիրքորոշումից։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ որպես թյուրքական աշխարհ այս գործընթացի հաջողությամբ ամբողջացման համար պետք է շարունակենք լիարժեք աջակցություն ցուցաբերել եղբայր Ադրբեջանին»։
«2020թ․ նոյեմբերին ավարտված Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում շարունակական խաղաղության ապահովման համար պատմական հնարավորություն է առկա»,- հավելել է Ֆիդանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |