Քաղաքական11:59, 04 Հուլիս 2024
Թուրքիայում կասեցվել է «Açık Radyo»-ի հեռարձակման լիցենզիան՝ Հայոց ցեղասպանության արտահայտության համար

Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը» (RTÜK) կասեցրել է Ստամբուլից հեռաձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի վավերականությունը:
«RTÜK»-ը նշել է, որ նման որոշումը կայացվել է նախկինում կայացված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:
Նշենք, որ նախկինում ռադիոընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել էր եթեր հրավիրված հյուրի կողմից օգտագործված «Հայոց, այսինքն օսմանյան հողերում իրականացված տեղահանություն, կոտորած և ցեղասպանություն անունը ստացած կոտորածների 109-րդ տարելիցը ևս 1 տարի գլորեց...» արտահայտության համար:
«RTÜK»-ի որոշումն անպատասխան չի մնացել սակայն: «Açık Radyo»-ն իր տարածած հայտարարությունում հակադարձել է «RTÜK»-ի կողմից կայացված որոշման իրավացիությանը:
«Մեր կողմին դեռևս չծանուցելով հանդերձ հայտնի է դարձել, որ RTÜK-ի 03.07.2024-ի նիստում կասեցվել է Açık Radyo-ի հեռարձակման լիցենզիան:
Հեռարձակման կասեցման հետ միասին ստացված գումարային տուգանքի համար տարաժամկետ վճարման դիմում է ներկայացվել այնպես, ինչպես եղել է որոշման մեջ, և դա ընդունելով՝ առաջին մասնակի վճարումն իրականացվել է:
Այսպիսով ակնհայտ է, որ մենք օրենքի դեմ պայքարելու և դատական ճանապարհից դուրս այս որոշմանը դեմ գնալու պես միտումներ չենք ունեցել և փորձել ենք բարեխիղճ գործընթաց շարունակել:
Այսպիսի իրավիճակում անընդունելի է Açık Gazete ծրագրում առկա խոսքի ազատության և մամուլի ազատության շրջանակներում եղած անվիճելի հայտարարությունից ելնելով՝ Açık Radyo-ին հասցնել իր հեռարձակման թույլտվության չեղարկվելուն:
Կայացված որոշման հետ կապված իրավական միջոցառումներն անպայմանորեն իրականացվելու են: Սրան զուգահեռ Açık Radyo-ն, որ 30 տարի շարունակում է իր հեռարձակումը, այսուհետ ևս նույն յուրահատուկ լրագրողական սկզբունքների և նույն պատասխանատվության համապատասխան շարունակելու է հեռարձակվել»,-ասվել է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |