Քաղաքական15:30, 04 Հուլիս 2024
Էրդողանի նախկին խորհրդական. «Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի ու ÖSO-ի արանքում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական և ներկայումս թուրքական «Karar» թերթի հոդվածագիր Աքիֆ Բեքին անդրադարձել է թուրք-սիրիական ազգամիջյան բախումների ֆոնին Սիրիայի գծով Թուրքիայի պետական քաղաքականությանը:
Մասնավորապես, Բեքին համոզմունք է հայտնել, որ թուրքական կողմի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակը» (ÖSO) Թուրքիայի համար անախորժություններ է ստեղծելու, եթե քայլեր չձեռնարկվեն դրան հանդարտեցնելու ուղղությամբ:
Այս համատեքստում Բեքին օրինակ է բերել վերջին օրերին Սիրիայում ընթացող հակաթուրքական արշավն ու գործողությունները, որի ընթացքում Սիրիայի տարբեր հատվածներում այրվել են Թուրքիայի դրոշներ, ինչպես նաև հարձակումներ են իրականացվել Սիրիա մուտք գործած թուրքական բեռնատարների, մեքենաների և այնտեղ գտնվող զինվորների վրա:
«Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի (Սիրիայի նախագահ) ու ÖSO-ի միջև, իսկ Սիրիայի վերաբերյալ մեր քաղաքականությունը նեղ ճանապարհով է գնում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |