Քաղաքական09:58, 04 Հուլիս 2024
Էրդողան. «Մենք թույլ չենք տա ահաբեկչական պետության ստեղծում՝ մեր սահմանների կողքին»

Հայտնի է դարձել հուլիսի 3-ին Աստանայում կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փակ հանդիպման օրակարգը:
Ինչպես հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը, երկկողմ հարաբերություններից զատ կողմերն ահնդրադարձել են Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության շուրջ տիրող իրավիճակին, Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքներում իրականացվող հարձակումներին և Սիրիայում տիրող լարվածությանն ու ահաբեկչության դեմ պայքարին:
Էրդողանն ընդգծել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման, հրադադարի հաստատման, խաղաղության համար հիմք ստեղծելու և երկու կողմերի համար ընդունելի տարբերակով խաղաղության հասնելու հնարավոր լինելը:
Թուրքիայի նախագահը, խոսելով Իսրայելի կողմից Պաղեստինի և Լիբանանի նկատմամբ ստեղծվող սպառնալիքների մասին, շեշտել է, որ Իսրայելը թիրախավորվում է տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությունն ու հանգստությունը:
Նա ասել է, որ հակամարտությունների ընդլայնումը տարածաշրջանի երկրներին մեծ վնաս է հասցնելու և այդ համատեքստում ընդգծել միջազգային հանրության՝ Իսրայելին կանգնեցնելու ուղղությամբ սևեռվելու անհրաժեշտությունը:
Խոսվել է նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին, ինչի համատեքստում էլ Էրդողանը շեշտել է համագործակցության պատրաստակամության մասին:
«Թուրքիան վճռականորեն թույլ չի տալու իր սահմանների կողքին տերորիստան (ահաբեկչական պետություն) ստեղծել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Էրդողանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանա էր մեկնել հուլիսի 3-ին՝ մասնակցելու «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարների 24-րդ գագաթնաժողովին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |