Քաղաքական12:19, 01 Հուլիս 2024
Թուրք հոդվածագիրը Թուրքիային մեղադրում է ինքնահռչակ ՀԿԹՀ-ի հետ անկեղծ չլինելու մեջ

Թուրքական մամուլում մեծ քննարկման առարկա է դարձել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) տարածքում հանցագործություն իրականացրած Թուրքիայի զինվորականի՝ իր երկիր ուղարկվելու վերաբերյալ տարածվող լուրերը:
Նշվում է, որ Մեհմեդ Էրեն Էրդողան անունով 22-ամյա թուրք զինվորականն ալկոհոլ օգտագործելուց հետո մեքենան վարելիս՝ մահվան ելքով վթարի է ենթարկել ծագումով պակիստանցի Նավիդ Աքբարին:
Թուրքական ընդդիմադիր «Birgün» լրատվականի սյունակագիր Գյոզդե Բեդելօղլուն թեմայի վերաբերյալ գրել է.
«Եթե Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչների դատավարության ամբողջ պատասխանատուն ՀԿԹՀ-ի դատարաններն են, ինչու՞ է կասկածյալ Էրդողանն ուղարկվել Թուրքիա»:
Բեդելօղլուն ընդգծել է նաև այն հանգամանքը, որ Թուրքիան ինքնահռչակ հանրապետությանը նայում է որպես հավասար և ինքնիշխան պետություն և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, թե այս պարագայում ինչու՞ է թուրքական պետությունը հրաժարվել իր զինվորի՝ այնտեղ դատավարության ենթարկվելուց:
«Եթե Թուրքիան ի հակառակ աշխարհի ՀԿԹՀ-ն համարում է հավասար և ինքնիշխան պետություն, ինչու՞ չի ցանկանում, որ Կիպրոսում հանցագործություն մեջ թաթախված իր զինվորը դատավարության ենթարկվի ՀԿԹՀ-ի դատարաններում»,-եզրափակել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |