Քաղաքական12:23, 26 Հունիս 2024
PKK-ի համահիմնադիր. Թուրքիայում ներքաղաքական պատերազմ է

Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիրներից և Թուրքիայի կողմից PKK-ի հետ նույնացվող «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) կառավարման խորհրդի անդամ Մուստաֆա Քարասուն անդրադարձել է թուրքական պետության ներսում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին:
Նա Թուրքիայում տեղի ունեցողը որակել է որպես ներքաղաքական պատերազմ:
Մուստաֆան, անդրադառնալով իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ներքաղաքական կոշտ հռետորաբանության փափկացմանը և գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) միջև նշմարվող բարիդրացիական հարաբերությունների հիմնումը և կամ դրանց կարգավորումը, ընդգծել է.
«Եթե կարիք կա կարգավորման, դա ԱԶԿ-ԱՇԿ իշխանությունն է: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ նրանք հրաժարվեն նախկինում իրենց հնչեցրած օտարացնող, բևեռացնղ, մեղադրական, թշնամացնող և նման շատ այլ խոսույթներից և գործելաոճից»:
«Ազգայնական շարժում» (ԱՇԿ/MHP) - ԱԶԿ-ի հետ «Ժողովուրդ»/«Cumhur» դաշինքի անդամ:
Նա հավելել է, որ ԱՇԿ-ի հետ հարաբերությունների մասով անհանգստացած է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում կարծիքով, այդ կուսակցության ընկալումները վնասում են իրեն:
«Թե՛ ներսում, թե՛ դրսում ԱԶԿ-ի իշխանության նկատմամբ անվստահություն է ձևավորվում, այդ իսկ պատճառով էլ որոշ հարցերում ցանկանում է ցույց տալ, որ ԱՇԿ-ից տարբերվող դիրքորոշում ունի: Հենց այս պատճառով էլ առանց ընդհատելու ԱՇԿ-ի հետ միասին վարած 9 տարվա քաղաքականությունը, ցանկանում է ստեղծել պատկերի փոփոխություն:
Այդ պատճառով ցատկել է Օզգյուր Օզելի (ԺՀԿ առաջնորդ) կարգավորման խոսույթի հետևից: Իր մտածածը պատկերի փոփոխության համար որպես արդարացնող մի ծածկոց է ծառայում: Առանց փոփոխություն մտցնելու հիմնական քաղաքականության մեջ և փափուկ լեզվով խոսելով՝ ցանկանում է ժամանակ շահել»,-ասել է PKK-ի համահիմնադիրը:
Ապա նաև հավելել, որ ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի միջև տարբեր են տեսակետները նաև քրդերի վերաբերյալ: ԱՇԿ-ն «քրդերի ցեղասպանության» հարցը կողպված է համարում, այդ իսկ պատճառով էլ նման քաղաքակնության մեջ չի ցանկանում տեսնել որևիցե փոփոխություն ու արտահայտել է այդ մասով իր ունեցած մտահոգությունները:
Քեմալական ԺՀԿ-ն վայելում է քրդերի աջակցությունը-խմբ.
«Իրականում Թայիփ Էրդողանը փնտրում է այնպիսի նոր դաշինքներ, որոնց պարագայում ԱՇԿ-ն կաջակցի դրսից (չի լինի դաշինքում, սակայն կաջակցի-խմբ.): Եթե դա հաջողի նա կնախընտրի կառավարումը շարունակել նրո դաշինքներով՝ այլ կերպ ստանալով ԱՇԿ-ի աջակցությունը: Սակայն ոչ ոք թո՛ղ չմտածի, որ Թայիփ Էրդողանի ԱԶԿ-ն հրաժարվելու է քրդերի և ժողովրդավարության դեմ թշնամական քաղաքականությունից»,-եզրափակել է Քարասուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |