Հասարակական14:35, 20 Հունիս 2024
Թուրքիայում հակաիսրայելական ցույցեր են. «Եթե այսօր լռենք, վաղը շատ ավելի ծանր գին ենք վճարելու այդ լռութան համար»

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում «Özgür Aksa Trabzon» հարթակը ամեն չորեքշաբթի բողոքի ակցիա-քայլերթ է կազմակերպում՝ ի աջակցություն Պաղեստինի։ Քայլերթի մասնակիցները Թուրքիայի և Պաղեստինի դրոշները ձեռքներին, պաստառներով, տարբեր կարգախոսներ հնչեցնելով քայլերթ են կատարում։ Երթի մասնակիցներից մեկը նշել է, որ հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարձակումները Պաղեստնի վրա շարունակվում են և աշխարհը լուռ է այս դաժանության դեմ։
Ըստ նրա, Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները և միջազգային հանրությունը չկարողացան արդյունավետ արձագանքնել այս դաժանությանը։
«Ամոթ կլինի, որ մենք մուսուլմաններս մեր ձայնը բավարար չափով չբարձրացնենք, չհամախմբվենք։ Գազայում տեղի ունեցող այս ողբերգությունը համայն մարդկության ամոթալի պատկերն է բացահայտում»,-հայտարարել է նա։
Ըստ նրա, այսօր ինչ տեղի է ունենում Գազայում, վաղը կարող է կրկնվել մեկ այլ իսլամական տարածքում։
«Եթե այսօր լռենք, վաղը շատ ավելի ծանր գին ենք վճարելու այդ լռութան համար։ Այդ պատճառով պետք է միասնական լինենք, բարձրացնենք մեր ձայնը և պետք է դեմ կանգնենք Գազայում ցեղասպանությանը»,- նշել է նա։
Ինչպես նաև հավելել է. «Գազայի մեր եղբայրների ցավը, մեր ցավն է և մեր պարտականությունն է բուժել նրանց վերքերը։ Այդ պարտականությունը ոչ միայն մարդկային այլև կրոնական պարտականություն է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

Թուրքիայում իշխող կուսակցությունը հետազոտություն է իրականացրել՝ պարզելու հասարակության 2026-ի տնտեսական ակնկալիքները։

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |