Քաղաքական14:16, 13 Հունիս 2024
Իսպանիայի վարչապետը Թուրքիային առանցքային գործընկեր և բարեկամ երկիր է համարել

«Թուրքիա-Իսպանիա միջկառավարական գագաթնաժողովի» շրջանակներում հունիսի 13-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի է ունեցել «գործարար համաժողով»:
Իսպանական «BBVA» բանկի գլխամասում տեղի ունեցած համաժողովին Թուրքիայից մասնակցել է շուրջ 150 գործարար:
Բացման արարողությանը ելույթ են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզը ևս:
Իսպանիայի վարչապետը, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, ասել է.
«Մինչ որոշները դուրս են եկել Թուրքիայից, մենք մեր ներդրումները կրկնապատկել ենք: Մենք այս վստահությունը պահել ենք: Թուրքիան և Իսպանիան փոխադարձ վստահության վրա հիմնված և հատուկ հարաբերություններ ունեցող բարեկամ երկրներ են»:
Նա նաև հայտարարել է, որ որոշում է կայացրել ուսումնասիրել Թուրքիայի հետ գործող «Փոխադարձ ներդրումների պահպանման և զարգացման» մասին համաձայնագիրը և դա որակել շատ արժեքավոր փաստաթուղթ:
«Պետական կառույցների միջև կնքվելիք 5 հուշագիրն էլ ավելի կարագացնի ներդրումներն ու 3-րդ երկրներում իրականացվող համատեղ ծրագրերը:
Թուրքիան Իսպանիայի համար առանցքային տնտեսական գործընկեր է և կարևոր խաղացող տարածաշրջանում: Իսպանիան և Թուրքիան երկու երկիր են, որոնք բոլոր ոլորտներում ունեն ամենահրաշալի հարաբերությունները»,-հավելել է նա:
Նշենք, որ Էրդողանն Իսպանիա իր այցը կամփոփի հունիսի 13-ին և հաջորդ օրը՝ հունիսի 14-ին կմեկնի Իտալիա: Նա Իսպանիա էր մեկնել հունիսի 12-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |