Տնտեսական13:19, 13 Հունիս 2024
Ֆիդան.«Բրազիլիան Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերն է Լատինական Ամերիկայում»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրայի հետ։ Հանդիպմանը հաջորդել է մամուլի ասուլիսը, որի ընթացքում արտգործնախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, առևտրաշրջանառությանը և զբոսաշրջության ոլորտին։
Բրազիլիայի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գալիս են Օսմանյան Կայսրության շրջանից և վերջին տարիներին գնալով ավելի են ամրապնդվում։
Ֆիդանն էլ իր հերթին նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվանի միջև անկեղծ բարեկամությունը դրականորեն է ազդում երկրների միջև հարաբերությունների վրա։
«Երկու երկրների նախագահները մի շարք միջազգային հարցերի շուրջ կիսում են նույն զգայունությունը և տեսլականները ու չնայած երկրների աշխարհագրական հեռավորությանը միմյանց հետ չափազանց սերտ երկխոսության մեջ են գտնվում»,-հայտարարել է Ֆիդանը։
Ըստ Ֆիդանի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները և պայմանավորվածություն են ձեռք բերվել զարգացնել քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները։
Թուրքիայի արգործնախարարը, խոսելով երկողմ առևտրային հարաբերությունների մասին, նշել է, որ Բրազիլիան Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերն է Լատինական Ամերիկայում։
«Առևտրի ծավալը նախորդ տարվա դրությամբ հասել է 5 մլրդ դոլարի։ Նպատակ ունենք այն ավելի մեծացնել հավասարակշռված ձևով։ Քննարկել ենք նաև թե ինչպես կարող ենք ավելացնել փոխադարձ ներդրումները»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |