Քաղաքական11:40, 11 Հունիս 2024
Էրդողան կհանդիպի երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի հետ

Այսօր՝ հունիսի 11-ին, հանդիպելու են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը:
Հանդիպման մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:
հանդիպումը տեղի է ունենալու Թուրքիայի ժամանակով 16:00-ին՝ ԺՀԿ-ի կենտրոնական գրասենյակում:
Հիշեցնենք, որ կողմերն առաջին անգամ հանդիպել էին մայիսի 2-ին` ԱԶԿ-ի կենտրոնական գրասենյակում: Այս դեպքում Էրդողանն էր ընդունել Օզելին:
Հանդիպմանը ներկա էր գտնվել նաև ԺՀԿ-ական պատգամավոր և Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Նամըք Թանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |