Տնտեսական15:29, 05 Հունիս 2024
Թուրքիայի և Հուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության միջև համաձայնագիր է ստրագրվել

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և Հուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) վարչապետ Ունալ Ուսթերը ստորագրել են տնտեսական և ֆինանսական համագործակցության համաձայնագիր, որից հետո հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Ըստ փոխնախագահի՝ նոր համաձայնագրով տրամադրվելիք աջակցությունն ուղղված է ոչ թե բյուջեի դեֆիցիտին, այլ ենթակառուցվածքի աջակցությանը և ընդհանուր աջակցության 50%-ը հատկացվել է ներդումներին։
Համաձայնագրի շրջանակներում տրանսպորտի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, արդյունաբերության, կրթության, ժամանակակից ոռոգման ոլորտներին հատկացվել է 14 մլրդ լիրա (430.469.200 դոլար)։ Ստորագրված համաձայնագրի շրջանակներում 2024-ին նախատեսվում է տրամադրել 16 միլիարդ լիրա (491.964.800 դոլար):
Միևնույն ժամանակ Յըլմազը նշել է, որ Թուրքիայի Հանրապետությունը մշտապես աշխատել և աշխատում է Կիպրոսի Հանրապետության հետ միասին՝ ի նշան համերաշխության և կիպրոսցի թուրքերին տնտեսական և սոցիալական տեսանկյունից ավելի ուժեղ մակարդակի հասցնելու համար։
«Ինչպես որ կիպրոսցի թուրքերի ազատությունը և անվտանգությունն է մեր ազգային գործը, այնպես էլ մեր գործն է ՀԿԹՀ-ի արտադրող, աճող, բարեկեցիկ, ամուր ֆինանսական կառուցվածքը»,- հայտարարել է Յըլմազը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |