Տնտեսական17:44, 03 Հունիս 2024
Աշխարհի ամենահարուստ երկրների ցանկում Թուրքիան ի՞նչ տեղ է զբաղեցնում

Ամերիկյան «Insider Monkey» ֆինանսական կայքը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հիման վրա հրապարակել է աշխարհի ամենահարուտ երկրների ցանկը։
Ամենահարուստ երկրների ցանկում 1-ին տեղը զբաղեցնում է Չինաստանը։ Նշվում է, որ Չինաստանի ՀՆԱ-ն կազմում է 35.29 տրիլիոն դոլար։ Երկրորդ տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է՝ 28.78 տրիլիոն դոլար ՀՆԱ-ի ցուցանիշով։ Երրորդ տեղում 14.59 տրիլիոն դոլար ՀՆԱ-ի ցուցանիշով Հնդկաստանն է։
Չորրորդ և հինգերորդ տեղերում Ճապոնիան և Գերմանիան են համապատասխանաբար՝ 6.72 տրիլիոն դոլար և 5.69 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով։
Վեցերորդ տեղում Ռուսատանն է՝ 5.47 տրիլիոն դոլար համախառն ներքին արդյունքով, իսկ յոթերորդ տեղում Ինդոնեզիան է՝ 4.72 տրիլիոն դոլարով։
Ութերորդ, իններորդ և տասներորդ տեղերում Բրազիլիան, Բրիտանիան և Ֆրանսիան են՝ համապատասխանաբար 4.27 տրիլիոն դոլար, 4.03 տրիլիոն դոլար և 3.99 տրիլիոն դոլար համախառն ներքին արդյունքով։
Թուրքիան զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ 3.83 տրիլիոն դոլար ՀՆԱ-ի ցուցանիշով։ Տնտեսությունը մեծապես հիմնված է արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության վրա։ Թուրքիան ամբողջ աշխարհում հայտնի է որպես զբոսաշրջության կարևոր կենտրոն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

«Tourism Databank»-ի տվյալներով՝ Թուրքիան 2025-ին գրավել է տուրիստական փաթեթների պահանջարկի ավելի քան 30%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |