Քաղաքական12:18, 30 Մայիս 2024
Գազայի շուրջ զարգացումներն Էրդողան-Մելոնի հեռախոսազրույցի օրակարգում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Պաղեստինի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Էրդողանը հույս է հայտնել, որ Իտալիան ևս կճանաչի Պաղեստին պետությունն այնպես, ինչպես այն ճանաչել են Իսպանիան, Իռլանդիան, և Նորվեգիան:
Բացի այդ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկրի համար առաջնահերթություն է Պաղեստինի Գազայի հատվածում տևական հրադադարի հաստատումը, հումանիտար բեռների անխափան մուտքը Գազա և գերիների ազատ արձակումը:
Էրդողանն անհրաժեշտ է համարել նաև Իսրայելի կողմից Պաղեստինի ուղղությամբ իրականացվող հարձակումների կանխումն ու Իսրայելի վարչակազմին միջազգային օրենքների առաջ կանգնեցնելու նպատակով ճնշումների ուժեղացումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |