Քաղաքական09:43, 30 Մայիս 2024
Պուտինն ազատել է Թուրքիային ժամկետնանց վարկի տույժ-տուգանքի պարտավորությունից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ին վավերացրել է Թուրքիայի կողմից ՌԴ-ից վերցված վարկի ժամկետնանց գումարի վրա տոկոսների՝ տույժ-տուգանքների չհաշվարկման մասին օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծը, որն ընդունվել է որպես բարեկամական ժեստ, Պուտինի հաստատմանն է ներկայացվել Ռուսաստանի Դաշնության Դումայի կողմից:
Ինչպես հայտնում է ռուսական «Sputnik» լրատվական գործակալությունը, Թուրքիան 2017-ին ՌԴ-ից վերցրել էր 726 մլն դոլարի վարկ՝ արտահանման ոլորտում ներդնելու նպատակով:
Վերոնշյալ գումարից 111 մլն դոլարը Թուրքիան մինչև 2022-ից 2023-ի առաջին կեսը ժամկետների համաձայն, չէր կարողացել մարել, ինչն էլ պայմանավորված էր եղել Արևմուտքի պատժամիջոցներով:
Այդպիսով, չնայած այն բանին, որ Թուրքիան կարողացել էր վարկն ամբողջությամբ մարել 2023-ի սեպտեմբերին, ՌԴ-ն իրավասու էր որպես ժամկետնանց գումարի տույժ գանձել ևս 17 մլն դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |