Տնտեսական14:54, 29 Մայիս 2024
Թուրքիան աշխարհում 11-րդն է վերականգնվող էներգիայի հզորությամբ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ վերականգնվող էներգիայի 58.462 մեգավատ հզորությամբ Թուրքիան զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհում, իսկ մինչ այդ զբաղեցնում էր 12-րդ տեղը։ «Մինչև 2035-ը՝ 12 տարվա ընթացքում ցանկանում ենք վերականգնվող էներգիայի հզորությունը հասցնել 60.000 մեգավատի»,-նշել է նախարարը։
Առաջին հորիզոնականում Չինաստանն է, որին հաջորդում են ԱՄՆ-ն և Բրազիլիան։
Ըստ Բայրաքթարի՝ վերականգնվող էներգիայով Թուրքիան Եվրոպայում 5-րդն է և այս ոլորտում Թուրքիան նպատակադրված է ամեն տարի շահագործման հանձնել ևս 5.000 մեգավատ հզորությամբ էներգիա, որից 3500 մեգավատ կստացվի արևային էներգիայից, իսկ 1500-ը՝ քամուց։2024-ի ապրիլի տվյալներով՝ այն արդեն կազմել է 1400 մեգավատ և մինչև տարեվերջ միանշանակ կհասնի 5.000 մեգավատի։
Նախարարը նաև նշել է, որ արևային էներգիան, որը կազմում է 25.000 մեգավատ 2024-ի վերջին կհասնի 30.000 մեգավատի, իսկ 2025-ին նախատեսվում է հասցնել 35.000մեգավատի։ Նպատակադրվածություն կա մինչև 2035-ը այն հասցնել 90.000-ի։ Այդ կերպ վերականգնվող ռեսուրսներից արտադրած էլեկտրաէներգիայի շնորհիվ կկանխվի ներմուծումը և կլինի ներկրվող բնական գազի, ածխի և նավթի կրճատում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |