Հասարակական15:08, 29 Մայիս 2024
Թուրք ակտվիստներ. «ՀԱՄԱՍ-ը կռվում է ոչ միայն Գազայի, այլ նաև Թուրքիայի համար»

Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Բայբուրթ նահանգում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ արտահայտելու իրենց բողոքը Գազայի հատվածի Ռեֆահ քաղաքի ուղղությամբ Իսրայելի իրականացրած հարձակումների դեմ
Նշվում է, որ Թուրքիայի և Պաղեստինի դրոշով «Saat Kulesi» հրապարակում հավաքված մարդիկ, որոնց մեջ եղել են նաև քաղաքացիական և հասարակական կազմակերպությունների անդամներ, տարբեր բացականչություններով դիմել են Իսրայելին:
Հավաքվածների անունից մամուլի հայտարարություն է ընթերցել «Անատոլիայի երիտասարդության միության» Բայբուրթի գրասենյակի նախագահ Ֆարիս Թյությունեքենը:
Նա ընդգծել է, որ պաղեստինցիները ոչ միայն իրենց հողերի, այլ նաև բոլոր իսլամական տարածքների համար են մահանում:
«Մեր պաղեստինցի եղբայրները միաժամանակ պայքարում են նաև Բաղդադի, Դամասկոսի, Արևելյան Թուրքմենստանի, Դիարբեքիրի և Ստամբուլի բարօրության համար: Այսօր մենք լավ գիտենք, որ մեր դիմաց կանգնած Իսրայել անունով ահաբեկչական կազմակերպության թիրախը չի սահմանափակվում միայն Գազայով և Եգիպտոսի հրեական Արևմտյան Ափով:
Այսօր, եթե Իսրայելը հաջողի Գազայում, սիոնիստների վաղվա թիրախները լինելու են Հաթայը, Դիարբեքիրը, Ադըյամանը և մեզ պատկանող մի շարք այլ քաղաքներ:
Այդ իսկ պատճառով էլ ՀԱՄԱՍ-ը (Գազայի հատվածում իշխող խմբավորում) ոչ միայն Պաղեստինի, այլև Թուրքիայի համար է կռվում»:
Բացի այդ Թյությունեքենը հայտարարել է, որ թուրք ժողովուրդը սատարում է թե՛ ՀԱՄԱՍ-ին և թե՛ Պաղեստինին:
Հայտարարությունից հետո հավաքվածները աղոթել են պաղեստինցիների համար:
Հիշեցնենք, որ Իսրայելը մայիսի 28-ին հեռահար հարվածներ էր հասցրել Ռեֆահում գտնվող փախստականների ճամբարին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գերմանիայի դաշնային վիճակագրական գրասենյակը տվյալներ է հրապարակել երկրում միգրանտների թվաքանակի վերաբերյալ։

Հնդկաստանի իշխանությունները մտադիր են 15 տոկոսով կրճատել Թուրքիայի հետ ունեցած առևտրաշրջանառությյունը։

Թուրքիայում անցկացվել է ինտելեկտի գործակցի մակարդակը պարզելու հետազոտություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հրդեհը մարելու համար տարվում են աշխատանքներ թե՛ ցամաքից, և թե՛ օդից։
Ֆիդանը ՌԴ արտաքին գործերի նախարարի հրավերով մայիսի վերջին կմեկնի Մոսկվա։
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |