Քաղաքական19:23, 24 Մայիս 2025
Էրդողան․ «Թուրքիան կշարունակի կանգնել Սիրիայի կողքին, ինչպես միշտ»

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Էրդողանը նշել է, որ հավատում է, որ Սիրիային սպասվում են շատ ավելի պայծառ և խաղաղ օրեր ու Թուրքիան կշարունակի կանգնել Սիրիայի կողքին, ինչպես միշտ։
Էրդողանը նաև հայտնել է, որ Իսրայելի կողմից Սիրիայի դեմ գործողություններն անընդունելի են, և Թուրքիան կշարունակի դրան դեմ լինել բոլոր հարթակներում։
Հանդիպմանը նաև նշվել է, որ Թուրքիայի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում, հատկապես՝ էներգետիկայի, պաշտպանության և տրանսպորտի ոլորտներում։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար (MIT) Իբրահիմ Քալընը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, ռազմարդյունաբերության նախագահ Հալուք Գյորգյունը, Սիրիայի արտգործնախարար Էսադ Հասան Շեյբանին և մի շարք այլ պաշտոնյաներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |