Քաղաքական17:51, 27 Մայիս 2024
Էրզրումում հակաիսրայելական միջոցառում է տեղի ունեցել

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության Էրզրում քաղաքի բնակիչները բողոքել են Ռաֆահ քաղաքից վտարված պաղեստինցիների ճամբարի վրա Իսրայելի հարձակման դեմ։
Լալա Մուստաֆա փաշա կոչվող մզկիթում աղոթքից հետո Թուրքիայի քաղաքացիները վանկարկել են «Անիծվի՛ Իսրայելը, անիծվի՛ Ամերիկան», «Ազա՛տ Պաղեստին՝ գետից ծով» և «Էրզրումից Գազա, հազար ողջույն դիմադրությանը»։
Խմբի անունից ելույթ է ունեցել Էրզրումի Միացյալ Հաֆիզների ասոցիացիայի նախագահ Աբդուլրահման Իքինջին, ով ընդգծել է, որ Իսրայելը ամիսներ շարունակ դաժանորեն հարձակվել է Պաղեստինի վրա։
«Ցեղասպան սիոնիստական ռեժիմը երեկ երեկոյան կրկին ցույց տվեց իր դաժանությունը՝ Ռաֆահում ռումբերով սպանելով հարյուրավոր պաղեստինցիների։ Սիոնիստներն իրենց շարունակական ահաբեկչական հարձակումներով հասել են սահմանագծին։ Հարձակումը Գազայում պաղեստինյան ճամբարների վրա, հստակ ցույց է տալիս, որ միակ լեզուն, որը սիոնիստները հասկանում են՝ զենքի լեզուն է:»,- ասել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |