Քաղաքական09:18, 27 Մայիս 2024
Հայտնի է՝ երբ կլինի Էրդողանի պատասխան այցը գլխավոր ընդդիմադիր առաջնորդի գրասենյակ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության նախագահ Աբդուլլահ Գյուլերը խոսել է կուսակցության առաջնորդ և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ Օզգյուր Օզելի հերթական հանդիպման մասին:
Գյուլերը նշել է, որ Էրդողանի և Օզելի ԱԶԿ գլխավոր գրասենյակում հանդիպումից հետո Թուրքիայի նախագահի պատասխան այցը ԺՀԿ գլխավոր գրասենյակ կլինի հունիսի առաջին կեսին:
«Մայիսի 31-ից մինչև հունիսի 1-2-ը ճամբար ունենք: Կարծում եմ, որ այդ ճամբարին հաջորդող շաբաթներին կլինի: Մեր հարգարժան նախագահը դեռ խիտ օրակարգ ունի, ըստ այդմ կհամապատասխանեցվի: Կարծում եմ, որ այն կդիտարկվի հունիսի առաջին շաբաթներին»:
Հիշեցնենք, որ Էրդողանի և Օզելի միջև առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 2-ին՝ ԱԶԿ-ի գլխավոր գրասենյակում:
Հանդիպումից հետո կողմերը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որի ժամանակ էլ Էրդողանը հայտարարել էր պատասխան այցի մասին՝ հանդիպումը գնահատելով դրական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |