Քաղաքական10:15, 22 Մայիս 2024
Էրդողան. «Ռումինիայի քաղաքացիները կկարողանան Թուրքիա այցելել նույնականացման քարտով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ռումինիայի վարչապետ Մարսել Չոլակույի հետ: Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Էրդողանը հայտնել է, որ Ռումիայի քաղաքացիներն արդեն Թուրքիա կկարողանան այցելել նաև նույնականացման քարտերով (ID):
«Այս առիթով ցանկանում եմ հայտնել, որ ընդունել ենք Ռումինիայի քաղաքացիներին նույնականացման քարտով մեր երկիր այցելելու հնարավորություն ընձեռող կարգավորումը»,-ասել է նա:
Բացի այդ, նա հայտարարել է, որ Ռումինիայի վարչապետի հետ ապահովել են երկու երկրի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծումը՝ ստորագրելով համատեղ հայտարարություն:
Ընդգծվել է, որ ռումինական պետության և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալները 2 տարի է՝ ինչ կազմում են 10 մլրդ դոլար, իսկ նպատակը 15 մլրդ դոլարի հասցնելն է:
«Այս ուղղությամբ քայլ առ քայլ առաջ ենք շարժվում: Ռումինիայում մեր ընկերությունների ներդրումների ծավալը մոտեցել է 8 մլրդ դոլարի»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն ընդգծել է նաև, որ ռումինացի գործընկերոջ հետ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Ընդգծվել է թեմայի շրջանակներում Թուրքիայի ունեցած ակնկալիքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |