Տնտեսական14:10, 21 Մայիս 2024
Թուրքիայի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է 10 մլդ դոլարի

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Նուման Քուրթուլմուշը թուրքական պետական «TRT Haber» հեռուստաալիքի եթերում խոսել է Ղազախստան կատարած այցի մասին:
Նա մասնավորապես ուշադրություն է հրավիրել Թուրքիայի և Ղազախստանի առևտրատնտեսական ներկայիս հարաբերություններին:
«Վերջին տարիներին շատ լուրջ տնտեսական հարաբերություններ ունենք: Ունենք շուրջ 10 մլրդ դոլարի հասած առևտրաշրջանառության ծավալներ: Այն 15 մլրդ դոլարի հասցնելը նույնիսկ աշխատանք չի պահանջում»:
Ապա նաև հավելել է, որ համագործակցությունն ավելի խորացնելու նպատակով իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ քննարկումներ են ունեցել Ղազախստանում:
Հիշեցնենք, որ Նուման Քուրթուլմուշը պաշտոնական այցով Ղազախստան էր մեկնել մայիսի 19-ին: Նա հանդիպել էր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Խորհրդարանի նախագահ Յերլան Քոշանովի և Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբայեվի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |