Իրավական12:41, 17 Մայիս 2024
Օզելը մեղադրել է Էրդողանին Քոբանիի դատավարությունը քաղաքականացնելու մեջ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Օզգյուր Օզելն անդրադարձել է հանրությանը «Քոբանիի դատավարություն» անունով հայտնի դատական գործի շրջանակներում ընդունված վերջին որոշումներին:
Օզելը «Sözcü TV»-ի ուղիղ եթերում խոսելիս՝ ընդգծել է, որ նշված դատական գործում արդարություն գոյություն չունի:
«Գործը քաղաքական դատական գործ է: Եթե մի գործ բացվել է դեպքը լինելուց 5 տարի հետո, մեղադրականն էլ ուղղակիորեն տարիներով գրվել է մի կուսակցության ղեկավարի կողմից, ուրեմն դա քաղաքական դատական գործ է:
Ձգձգումներով, երկարացումներով ու նման բաներ անելն այն մասին են, որ դա բոլոր ուղղություններով քաղաքականության տեսանկյունից օգտագործվող հարմար դատավարություն է:
Ով ինչ ուզում է թող ասի, բայց այս դատական գործում ոչ մի արդարություն չկա»:
Ու՞մ են ուղված եղել Օզելի խոսքերը
Չնայած վերջերս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) առաջնորդ և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Օզելի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո նրանց միջև ենթադրվող մերձեցմանը, որը նաև վերագրվել էր ԱԶԿ-ԺՀԿ մերձեցման միտումների, այսօր, կարծես, իշխող և գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող կուսակցությունների միջև իրավիճակը կրկին սրվում է՝ ընդդիմադիր կուսակցական և քաղաքական գործիչներին ազատազրկման դատապարտելու մասին որոշումների ֆոնին:
Ըստ էության՝ Օզելը «մեկ կուսակցության» ղեկավար ասելիս՝ նկատի է ունեցել Էրդողանին և ակնարկել, որ նման որոշումներն իր համար անընդունելի են:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին՝ «Քոբանիի դատավարության» շրջանակներում կայացած 83-րդ դատական լսումների ժամանակ էր կայացվել՝ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սալահաթթին Դեմիրթաշին տարբեր հանձագործությունների համար 42 տարով, նախկին ԺԴԿ-ական Ֆիգեն Յուքսեքդաղին՝ 32 տարի 8 ամիս ժամկետով, իսկ Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքին՝ 10 տարի ժամկետով դատապարտելու մասին որոշումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |