Քաղաքական10:21, 14 Մայիս 2024
Միցոտակիսը հիասթափված է Թուրքիայում քրիստոնեական տաճարների մզկիթի վերածման գործընթացից

Թուրքական մեդիայում առանձնահատուկ ուշադրության է արժանացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի համատեղ ասուլիսի դրավեգներից մեկը:
Ասուլիսի ընթացքում Էրդողանի ու Միցոտակիսի միջև տարակարծություն է նկատվել Ստամբուլում գտնվող տիպիկ բյուզանդական կառույց հանդիսացող Չորա (Կարիե, Խորա) քրիստոնեական սրբատեղու՝ վանքի վերաբերյալ:
Մասնավորապես Էրդողանը նշել է, որ 2020-ին ընդունված որոշման համաձայն՝ Կարիեի սրբատեղին վերանաորոգվել է և այժմ որպես մզկիթ (մուսուլմանների աղոթատեղի) բաց է այցելուների ու հավատացյալների համար, իսկ Միցոտակիսը անընդունելի է համարել վանքը որպես մզկիթ օգտագործելու փաստը:
«Թուրք պաշտոնյաների կողմից Բյուզանդական կայսրությանը պատկանող Կարիե Վանքի շուրջ ընդունված վերջին որոշումը, ինչպես նաև Այասոֆիայի (նախկինում քրիստոնեական տաճար, որն այժմ օգտագործվում է որպես մզկիթ, Սուրբ Սոֆիայի տաճար) հետ կապված հին որոշումներն ինձ մեծ հիասթափություն են պատճառել:
Այդ որոշումները հակասում են հուշակոթողների էկումենիկ (համաքրիստոնեական միասնության գաղափարախոսություն) բնույթին և փոխադարձ համաձայնությունը զարգացնելու շուրջ մեր համատեղ ջանքերին»,-ասել է Հունաստանի վարչապետը:
Հիշեցնենք, որ կողմերը հանդիպել էին մայիսի 13-ին՝ Անկարայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |