Տնտեսական16:42, 10 Մայիս 2024
Թուրքիան հերքում է արտահանման արգելքը մեղմացնելու մասին իսրայելական ԶԼՄ-ների տեղեկատվությունը

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը «բացարձակ հորինվածք» է անվանել Իսրայելի հետ արտահանման և ներմուծման արգելքի բացառությունների մասին իսրայելական լրատվամիջոցների տեղեկությունները։
X սոցիալական ցանցում Բոլաթը գրել է, որ հրապարակված հայտարարությունները «լիովին մտացածին են և իրականության հետ կապ չունեն»։
Նա հավելել է, որ արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածում մշտական հրադադար չի հաստատվել ։
Ավելի վաղ իսրայելական «Globes» լրատվական պորտալը, հղում անելով իսրայելցի և թուրք պաշտոնյաներին, հայտնել էր, որ Անկարան ներմուծման և արտահանման արգելքի ցանկից բացառել է իսրայելական շինարարական մի շարք ապրանքներ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի՝ սպառողական գներն աճել են նախորդ ամսվա համեմատ 1.53 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 35.41 տոկոսով։

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարը նշել է, որ այս ներդրումները կուժեղացնեն գյուղատնտեսական արտադրությունը, ինչպես նաև կաջակցեն պարենային ապահովությանն ու գների կայունությանը։

Այդ մասին հայնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |