Քաղաքական13:11, 23 Ապրիլ 2024
Վերսկսվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակաահաբեկչական հարցերով երկկողմ խորհրդակցությունները

Դիվանագիտական աղբյուրները հաղորդմամբ, վերսկսվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակաահաբեկչական հարցերով երկկողմ խորհրդակցությունները։ Նշվում է, որ մարտին Վաշինգտոնում կայացած Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Անկարայում երկու երկրների արտգործնախարարությունների գլխավորությամբ կայացել են հակաահաբեկչական խորհրդակցություններ։
Նշվում է, որ հակաահաբեկչական խորհրդակցությունների շրջանականերում Թուրքիա կատարած այցից և մտքերի անկեղծ փոխանակումից գոհունակություն է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի հակաահաբեկչության դեմ պայքարի համակարգող դեսպան Էլիզաբեթ Ռիչարդը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր ինչպիսիք են՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն որակվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը, (PKK-ՔԲԿ),«Սիրիայի Ժողովրդավարական միությանը» (ՍԺՄ-PYD), «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (ԺՊՈՒ-YPG), «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն ճակատին» (DHKP/C), «Իսլամական պետությանը» (ԻՊ-DEAŞ) և գյուլենականներին (FETÖ) վերաբերող հարցերը։
Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի հսկայական փորձ ունի և վճռականորեն շարունակում է պայքարը դաշնակիցների և այն բոլոր երկրների հետ, որոնք վճռական են ահաբեկչության դեմ պայքարելու հարցում և ընդգծում, որ ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ պայքարելու նպատակով կշարունակի անկեղծ համագործակցությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |