Քաղաքական09:07, 19 Ապրիլ 2024
Թուրքիայի ԱԳՆ․ «Երբեք չի ընդունվի Թուրքիա-ԵՄ հարաբերությունների առաջընթացը Կիպրոսի հարցի հետ կապելը»

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող հատվածին։
ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ երբեք չի ընդունվի Թուրքիա-ԵՄ հարաբերությունների առաջընթացը Կիպրոսի հարցի հետ կապելը։ Պետք է հրաժարվել այն մոտեցումից, որը նվազեցնում է Թուրքիա-ԵՄ բազմակողմ հարաբերությունները Կիպրոսի հարցում և նման մտածելակերպը չի կարող դրական ու կառուցողական ներդրում ունենալ Կիպրոսի խնդրի կամ տարածաշրջանային ու գլոբալ այլ խնդիրների համար։
ԵՄ-ի հետ երկխոսությունը կքննարկվի փոխադարձության շրջանակներում ու առաջիկայում ԵՄ-ի քայլերը Թուրքիայի նկատմամբ կքննարկվեն ըստ դրանց հրատապության, մակարդակի և ծավալի։
Հայտարարության մեջ նշվում է, որ Բրյուսելի գագաթնաժողովում Թուրքիայի վերաբերյալ ընդունված որոշումները Թուրքիայի և համաշխարհային զարգացումների վերաբերյալ ԵՄ ռազմավարական տեսլականի բացակայության նոր օրինակ են։ Նաև նշվում է, որ գագաթնաժողովի արդյունքներով ընդգծվել է, որ Թուրքիայի հետ համագործակցության և փոխշահավետ հարաբերությունների զարգացումը բխում է ԵՄ ռազմավարական շահերից։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-18-ը Բրյուսելում կայացել է ԵՄ գագաթնաժողովը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերություններին։Գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի Թուրքիային վերաբերող հատվածում կատարվել են հետևյալ շեշտադրումները՝
1․ Անդրադարձ է կատարվել Հունաստանի և Թուրքիայի միջև առկա Կիպրոսի խնդրին:
2․Մեծ կարևորություն է տրվել Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսմանն ու առաջընթացին:
3․Նշվել է, որ Կիպրոսը կարող է խթանել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը և ընդգծվել է նաև, որ ԵՄ-ն հավատարիմ է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանու ներքո այդ հարցի լուծման գործընթացին:
4․Նշվել է, որ ԵՄ-ն ռազմավարական շահ ունի Արևելյան Միջերկրականում կայունության և անվտանգության միջավայրի ներքո Թուրքիայի հետ համագործակցության վրա հիմնված ու երկկողմանի օգտավետություն ապահովող հարաբերության զարգացման հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |