Քաղաքական08:40, 17 Ապրիլ 2024
Բահչելի. «Իրան-Իսրայել լարվածությունը բեմադրություն էր»

Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP-Գորշ գայլերի քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում գումարված կուսակցական ժողովին:
Բահչելին, անդրադառնալով վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը, այն որակել է պլանավորված բեմադրություն:
«Իրան-Իսրայել լարվածությունը Գազայից ուշադրություն շեղելու համար պլանավորված բեմադրություն էր»,-ասել է նա:
Նշենք, որ Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունները լարվել էին ապրիլի 1-ից՝ երբ Իսրայելը հրթիռակոծել էր Սիրիայում գտնվող Իրանի դեսպանատունը, ինչի հետևանքով մահացել էր 7 իրանցի զինվորական, այդ թվում՝ 2 գեներալ:
Դրան ի պատասխան, Իրանն ապրիլի 14-ին լայնամասշտաբ օդային հարձակում էր իրականացրել Իսրայելի ուղղությամբ: Արձակվել էին մեծ թվով հրթիռներ և ավելի քան 100 հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |